Լարված իրավիճակ. «Համեր»-ի վարորդը Կենտրոնում մեքենան վարում է քաղաքացիների և պարեկների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

 Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: 

Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Ոստիկանությունը:

--00—ԱՊ