Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

f62356dc92a7e0_62356dc92a821.thumb_

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։

«Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։

Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ