Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Հռոմի պապ Պուտին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Vatican news լրատվական գործակալությունը։

Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել տուժածների համար:

«Իմ ամբողջ սրտով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց կողքին եմ։ Շարունակում եմ աղոթել զոհվածների, ինչպես նաև վիրավորների ընտանիքի անդամների և փրկարարների համար։ Թող մեր օգնությունը սատարի նրանց այդ սարսափելի ողբերգության մեջ», - սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայրապետական ​​առաքելությունների ընկերությունները նույն օրը դրամահավաք են սկսել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի օգնության հիմնադրամի համար:

Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ: Ողբերգության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 11 հազարը։

--00--ԱՀ