Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

l-0x0wh-786x458z-1 (17)

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է․ «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ տեղեկացրեք»։

Հիշեցնենք, որ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններին։

--00—ՅՄ