Տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա են գտել․26-ամյա քաղաքացին ձերբակալել է Մոլդովական փողոցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երևանցու։

Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ մարիխուանայով։

Ըստ նրա՝  հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։ Երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվել են 164 փաթեթ մարիխուանա՝ 300 գրամից ավելի ընդհանուր քաշով։ Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ԼՄ