Հրազդան-Մեղրաձոր ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նկար

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մարմարիկ գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից և տեղափոխել ավտոքարշակի վրա։

--00—ԼՄ