ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձանների վնասը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

c8b80f22-737c-4498-abf1-86e80721627c.jpg

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ հ    «ամատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ արդեն սկսել է վնասի նախնական գնահատումը, որը հասցվել Է մշակութային ժառանգության օբյեկտներին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի կցորդ Թոմ Մալարը։

Նա նշել Է, որ աշխատանքին մասնակցում են Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի փորձագետներ։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ ապահովել մշակութային ժառանգության օբյեկտների անվտանգությունը»։

Ինչպես նշել է Մալարը, երկրաշարժի հետևանքով, մասնավորապես, վնասվել են Դիարբեքիրի ամրոցը և Հևսելի այգիները։

«Մշակութային ժառանգության այդ օբյեկտները հռոմեական, սասանյան, բյուզանդական, իսլամական և օսմանյան ժամանակաշրջանների հուշարձաններ են», - ասել Է նա։

Փորձագետները մտադիր են նաև գնահատել Գյոբեքլի Թեփեի և Արսլանթեփեի հնավայրերի վիճակը, հավելել է մամուլի կցորդը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հատկապես մտահոգում է Հալեպի Հին քաղաքի շինությունների, այդ թվում՝ միջնաբերդի պահպանվածությունը, հստակեցրել է գործակալության զուցակիցը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր ցավակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ աջակցությունն իր մանդատի շրջանակներում:

--00—ԶՀ