Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պրոցեսը մի փոքր դանդաղ է, բայց դրական է շատ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

միրզոյան

Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությանը՝ ընդգծելով, որ կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական, հնարավորինս արագ դրական ավարտի, վերջաբանի հասցնելու։

Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա։ Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է պրոցեսը, բայց, այդուամենայնիվ, դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ։

Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը․ սա հերթական և դրական քայլն է, և մենք հույսեր ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի։

Համենայն դեպս, ՀՀ-ի կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»-ասել է նախարարը։

--00—ԼՄ