Թուրքական ակումբի դարպասապահը մնացել է փլատակների տակ. նրան չեն կարողանում գտնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1528100153_8311293-1-697x375

Թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում մնացել է փլատակների տակ, գրում է Armsport.am-ը։

Ազգությամբ թուրք դարասապահ Ահմեդ Էյուպը ցնցումների ժամանակ եղել է մի շենքում, որը երկրաշարժի հետևանքով փլուզվել է: Նրա կինը փրկվել է, իսկ ֆուբոլիստին դեռևս չեն կարողանում գտնել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

«Մեր աղոթքները քեզ հետ են»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4,5 հազարը: Թուրքիայում հետաձգվել են բոլոր մարզական միջոցառումները: Երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարվել:

--00—ՅՄ