Օգնում ենք Սեյրան Օհանյանին, որ փորձի ապացուցել՝ ժամանակին ճիշտ քայլ է արել․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Օգնում ենք Սեյրան Օհանյանին, որ փորձի ապացուցել՝ ժամանակին ճիշտ քայլ է արել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկմանը, որը նախաձեռնվել է Ազգային ժողովում։

«Սա դատական նիստ չէ, սա մեղադրանք չէ, սա հնարավորություն է իրավապահ մարմիններին՝ շարունակելու իրավական գործընթացները»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ