Առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ 2-ամյա երեխային․ օգնել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot 2023-02-07 134955

Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում 2–ամյա երեխան ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին։

Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։

--00—ՅՄ