Ուկրաինայում ռուս գեներալի են սպանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

125287657_hi076130836

Ուկրաինայում սպանել են Թաթարստանից մոբիլիզացվածների գունդը ղեկավարող ռուս պաշտոնաթող գեներալ Դմիտրի Ուլյանովին։ Այս մասին տելեգրամում գրել է Ուկրաինայի զինված ուժերի սպա Անատոլի Շտեֆան «Շտիրլիցը»։ 

«Հաջողությամբ ոչնչացվել է պաշտոնաթող գեներալ-մայոր (կամ գնդապետ), 98-րդ օդադեսանտային դիվիզիայի նախկին հրամանատար, Թաթարստանից մոբիլիզացված գնդի հրամանատար Դմիտրի Ուլյանովը»,-գրել է նա:

--00—ՅՄ