«Ինչո՞ւ Թուրքիայի բանակի միջոցները չեն ընդգրկվում փրկարարական աշխատանքներում»․ Դեմիրթաշ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

e6ff7c5b-96e2-47e4-b4a8-4c58f417a05f.jpg

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, գրում է Ermenihaber.am-ը։

Նա իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների աշխատանքից: Դեմիրթաշը Թուրքիայի զինված ուժերին կոչ է արել իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաները և սարքավորումները ներգրավվել փրկարարական աշխատանքներում:

«Վաղն արդեն շատ ուշ կլինի»,- ասել է Դեմիրթաշը՝ հավելելով, որ կառավարությունը պիտի կազմակերպի այն կամավորների աշխատանքները, ովքեր ցանկանում են մասնակցել փրկարարական աշխատանքներին: Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն միտքը, որը Դեմիրթաշն արտահայտեկ է իր գրառման մեջ. «Եկել է համերաշխության ժամանակը»:

--00—ԶՀ