Հալեպի երկրաշարժից 4 հայի մարմին է դուրս բերվել, 1 ընտանիքի հետ կապ չկա. ՍԴՀԿ ատենապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ռ

Սիրիայում առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում, արդեն մարմիններ են դուրս բերվել, 1 ընտանիքի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Այս մասին 24News-ին ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյանը։ Խոշաֆյանը նշեց, որ առավոտյան ժամը 4։20 րոպեին 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը տևել է 3-4 վայրկյան։

«Հալեպի Ազիզիէ շրջանում շենքը փլուզվել է, որում 2 հայ ընտանիք կային։ Մինչև այժմ կարողացել են 4 դիակ հանել, մնացածից տեղյակ չենք։ 1 ընտանիքից տեղյակ չենք՝ արդյոք նե՞րս են, արդյոք մահացա՞ծ են, արդյոք դու՞րս են եկել, հեռախոսային կապ չկա։ Պետք է եկեղեցիներ, դպրոցներ այցելենք, տեսնենք ՝ որքան անտուն կա։ Հիվանդանոցները թեթև աստիճանի վնասվածքներով մարդիկ էլ կան, բայց մահացածներ այլազգիների շրջանում շատ կան»,- ասաց Խոշաֆյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հայկական թաղամասեր կան, որոնց վնասներից տեղյակ չեն։ «Սարսափելի վիճակն է, Սպիտակի եկրաշարժի նման էր։ Մինչ այժմ դուրս են բերվել 14 տարեկան երեխայի, մոր, հոր մարմինները, ևս մեկի մարմինն էլ դեռ չի գտնվել։ Երկրորդ ընտանիք կա, քարերը պետք է վերցնեք, որ կարողանանք տակից հանել։

դ

Հայտարարություն ենք տալիս, որ ով օգնության կարիք ունի՝ կացարանի, սննդի, մեզ դիմի։ Որ կարողանանք պայմաններ ապահովել միությունների մեջ, Նոր սերնդի ակումբների մեջ, Կիլիկյան դպրոցում։ Կարողանանք իրենց այնտեղ տեղափոխել, մինչ հասկանանք հետո ինչ անել»,- մանրամասնեց նա։

«Մութ էր, սասրափելի անձրև, չէինք կաորղանում բոլորին հասնել։ Պատերազմի մեջ երկիր ենք, ամեն ինչ չունենք։ Մինչև այսօր պատերազմը չենք վերջացրել, էլկտրականություն, պարեն չկա, վրան էլ այս երկրաշարժը եկավ։ Սարսափելի, անբացատրելի վիճակ է»,- հավելեց Խոշաֆյանը։ «Հիմա գնում ենք հայկական թաղամասեր, տեսնենք՝ ով օգնության կարիք ունի։ Գիտենք, որ բոլոր բժիշկներին լուր է փոխանցվել, որ գան հիվանդանդոնցներ, օգնության հասնեն վիրավորներին։ Այլ բանից տեղյակ չենք։ Պատկերացրեք, մեծ մեքենաները, որ պետք է գան, քարերը հավաքեն-տանեն, դրանց վառելանյութը չկա, մազութ չկա, սարսափելի վիճակ է», - նկատեց մեր զրուցակիցը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ