Փոխըմբռնման հուշագիր՝ երեխաների խնամքի հաստատություններում բուժօգնության բարելավման նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

photo_2023-02-03_16-49-16

Երեխաների խնամքի հաստատություններում բժշկական օգնության տրամադրման և վերականգնողական թերապիաների որակի բարելավման նպատակով՝ «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից։

«Ընդգծել ենք ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում (այդ թվում՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) բժշկական սենյակների հագեցվածության ապահովման, բուժանձնակազմի կարողությունների զարգացման, տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»,-գրել է նա։

--00—ՅՄ