Առաջին ժամկետը լրացավ. ՄԻՊ թեկնածու չի առաջադրվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

image_750x_63da7199129c0

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչեւ ուշ երեկո նիստ չէին հրավիրել եւ թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ,որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին:

Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ