Փոխվարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

l-0x187wh-4475x2609z-0.1756.jpeg

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին և hիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։

Փոխվարչապետն ընդգծել է նաև երկկողմ համագործակցության կարևորությունն էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական կրթության ոլորտներում:

Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

--00—ԶՀ