Հայաստանն է իմ տունը, ես այստեղ եմ ինձ լավ զգում․ Արթուր Գորոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հայաստանն է իմ տունը, ես այստեղ եմ ինձ լավ զգում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթող, ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։

Նա նշեց, որ իր ընտանիքը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն անընդհատ տեղափոխվում և ճանապարհորդում․ «Բայց պետք է ասեմ, որ ամենուր ելույթ եմ ունենում ՀՀ դրոշի ներքո, և հենց դա է իմ տունը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ