Ուզում ենք ՀՀ-ում ավտոարշավի մրցուղի հիմնել․ կառավարության հետ աշխատում ենք․ այդքան էլ հեշտ բան չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հայաստանում ավտոսպորտը զարգացնելու համար ստանդարտներին համապատասխան մրցուղի չունենք, չնայած ջանքեր են գործադրվում այն կառուցելու համար, որպեսզի Հայաստանում ևս զբաղվեն ավտոսպորտի ձևերով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։

«Ֆեդերացիան այս պահին ծրագրեր է պատրաստում կառավարության համար, որ այստեղ հասանելի լինի, ինչու չէ, որ մեր երկրում ունենանք էդպիսի․․․ (խմբ․՝ մրցուղի)։ Դա այդքան էլ հեշտ չէ, մի քանի տարիների ծրագիր է, և մենք ստիպված գնում ենք Վրաստան, էնտեղ ենք պարապմունքներն անում, էնտեղ ենք մարզվում»,-ասել է Արսեն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ