Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1103167

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում:

«Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ