Ավինյանը մանրամասներ է հայտնել Ավան-Առինջի համայնքային հիմնարկի 2 աշխատակցի դանակահարության գործով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Նոր Նորք դանակահարություն կրակոցներ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացել Ավան-Առինջի համայնքային հիմնարկի 2 աշխատակիցների դանակահարության գործով։

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է նա:

--00—ԼՄ