Խոշոր ավտովթար՝ Երևանում․25-ամյա վարորդը Mazda-ով կոտրել է հսկայական ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 224News

Screenshot 2023-02-02 103206

Փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Իլոնա Ա․-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառին, այնուհետև տեղադրված հսկայական ժամացույցին և հայտնվել հետիոտնային հատվածում։ Գրում է Shamshyan.com-ը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

--00—ՍՊ