Միջազգային դերակատարները և ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցության հարթություն վերադարձնելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում:

Համարել, որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ:

Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում:

Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:

Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը, հակառակ դեպքում աղետն աննախադեպ հետևանքների կհանգեցնի»:

--00—ԼՄ