Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել Լուի Լ. Բոնոյին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Նախկինում Լուի Լ. Բոնոն զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը:

Այսուհետ նա կաշխատի Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ: Նրա պարտավորությունների շրջանակում է նաև Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսության խթանումը:

--00—ԼՄ