Վանաձորում 2-ամյա տղա է մահացել. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

երեխա

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 04։00-ին, «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմանում երեխան մահացել է։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00—ԼՄ