Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Իսրայելի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ