Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Infiniti-ին բախվում 2 մեքենաների, կոտրում գազատարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 27-րդ փողոցի թիվ 2 տան դիմաց Renault մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս բախվել է կայանված Infiniti-ին, այնուհետև գազատար խողովակին, ապա GAZ 3110-ին, գրում է shamshyan.com-ը:

Սարի Թաղի բազմաթիվ տներ վթարի պատճառով գազից զրկվել են, ու արդեն «Գազպրոմ»-ի Երևանի ԳԳՄ-ի Էրեբունու մասնագետները աշխատանք են կատարում վթարը վերականգնելու համար։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ