Լարսում 50 հայկական բեռնատար կա կանգնած. մաքսային կցորդ. «Սպուտնիկ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

լարս

Շուրջ 50 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսով Ռուսաստանից Վրաստան ճանապարհը բեռնատարների համար մեկ գիշերով փակվել է։ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։

--00—ԼՄ