Ադրբեջանի խաղադրույքները կզրոյանան, եթե Իրանը կարողանա պայմանավորվել Արևմուտքի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ադրբեջանի խաղադրույքները կզրոյանան, եթե Իրանը կարողանա պայմանավորվել Արևմուտքի հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի համոզմամբ, ԵՄ դիտորդների ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է, ըստ էության, Հայաստանը կարող է իր համար անվտանգային նոր ճարտարապետություն ստեղծել։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ն ակտիվություն չի ցուցաբերում մեր տարածաշրջանում և հենվում է ԵՄ-ի վրա, մինչև իր ձեռքը կվերցնի նախաձեռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ