Մառախուղ, ձյուն, մերկասառույց. ի՞նչ վիճակում են ճանապարհները 18:00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արմավիր, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն։

Սևան, Թալին քաղաքներում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ