Քարվաճառում մեքենան ընկել է գետը. ադրբեջանցի է զոհվել, մեկ զինծառայող վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

af14b8f9-d7c1-45dc-9b9c-1f669c8d7ccd.jpg

Անցած գիշեր Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, մեկ մարդ մահացել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեքենայում երեք մարդ է եղել։ 

Նրանցից երկուսը քաղաքացիական անձինք են, իսկ մեկը՝ զինծառայող։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել կին զինծառայող Ֆ. Հուսեյնովան, իսկ վարորդը՝ 1981 թվականին ծնված Նուրլան Բաբաևը, մահացել է։

--00—ԶՀ