Բրովարիում ուղղաթիռի կործանման գործի շրջանակում խուզարկել են Արսեն Ավակովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

asda-3-1536x887-1

Բրովարիում ուղղաթիռի կործանման գործի շրջանակում խուզարկել են Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովին։

«Ավարտեցին խուզարկությունը՝ ուղղաթիռի վթարի գործով։ Ուսումնասիրեցին Airbus-ի 6 տարվա վաղեմության պայմանագրերը։ Բնականաբար, ոչինչ չգտան, այդ պայմանագրերը հաստատված էին կառավարության ու խորհրդարանի կողմից։

Իրենց կոռեկտ պահեցին, թեպետ՝ անիմաստ հիմարավարի»,- ուկրաինական «Страна» պարբերականին ասել է Ավակովը ։

Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Նշված ուղղաթիռը ձեռք է բերվել Ավակովի պաշտոնավարման օրոք։

--00—ՅՄ