Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացրած պարեկները թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ոստիկանությունը հաղորդում է․

Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան: 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։

Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Ձերբակալվածներն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00—ՍՊ