Զորամասի կացարանի հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ռռ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկն արդեն տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը բավարար է։ Այս մասին 24News-ին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Ինչ վերաբերում է մյուս երկուսին, որոնց վիճակը միջին ծանրության է, ապա Բաբայանն ասաց, որ նրանց պլաստիկ վիրահատությունը նախատեսված է հաջորդ շաբաթվա մեջ։

Երեկ կենտրոնի փոխտնօրենն ասել էր, որ կիրականացվի մաշկի պլաստիկա՝ մաշկալաթով փոխպատվաստում։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ