Չորրորդ փորձը փորձանք դարձավ. բռնվեց հանցանքի վայրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

․

Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Գյումրիի Թևոսյան փողոցի 62-ամյա մի բնակիչ նույն փողոցում գտնվող դպրոցի նախկին մասնաշենքում է, որտեղից կատարում է գողություն:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված վայր, որտեղ տղամարդուն հայտնաբերեցին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Տարոնի բաժին:

Բացատրական աշխատանքից հետո տղամարդը խոստովանեց, որ մասնաշենքից փորձել էր գողանալ երկաթյա ամրաններ, սակայն գողությունն ավարտին չէր հասցրել, քանի որ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:

Հետագա բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդը շարունակել է խոստովանել: Ըստ նրա` անցած տարվա դեկտեմբերի սկզբին, կեսերին և հունվարի կեսերին երեք անգամ մտել էր նույն մասնաշենք, գողացել երկաթյա ամրաններ և վաճառել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ