ԵԽ պատվիրակը վիրավորական է անվանել Լաչինի միջանցքի մասով ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

176439

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

Նատալի Լուիզան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը բնորոշել է որպես կիսակապակցված և վիրավորական:

«Հանդես գալ Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված, վիրավորական նամակը ստանալուն: Ու պատասխանել դրան՝ չհրաժարվելով էությունից»,-թվիթերի իր էջում գրել է նա:

--00—ՅՄ