Արարատի մարզում ջուր չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

jur7-e1658406984198

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների  ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

--00—ՅՄ