Այսուհետ ԻՀԱԿ-ն ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

328301559_1510689112760679_4500604632943134829_n

ետրվարի 1-ից ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին: ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, նաև բուժանձնակազմից հետաքրքրվել այդ պահին կենտրոնում բուժվողների առողջական վիճակով:

--00—ՅՄ