Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot 2023-01-31 160302

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և ​​Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է հունվարի 31-ին Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ