Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

970634bb9a1c338bc46bebf0c23313b2

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 43-ամյա Սարգիս Բ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

--00—ՅՄ