Ո՞ւմ վարկանիշն է ամենաբարձրը Լաչինի միջանցքի բացման հարցում․ «GALLUP»-ի հետազոտության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

MyCollages

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Բյուրեղացում» խորագրով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արված հարցումների արդյունքները։

Այն հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5 %-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30 %-ը՝ Ռուսաստանի իշխանությունները, 29 %-ը՝ ՀՀ իշխանություններ, 17․2 %-ը՝ Թուրքիայի իշխանությունները, 12 %-ը՝ ռուս խաղաղապահները, 9․8 %-ը՝ բոլոր պետությունները, 8․3 %-ը՝ Արցախի իշխանությունները, 4․5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցվածներին խնդրել են գնահատել Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում, մասնավորապես նշվել է Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի անունները։ Արայիկ Հարությունյանը 5 բալային սանդղակում ստացել է  2․2 բալ, Ռուբեն Վարդանյանը՝ 3․7։

Այնուհետև նույն հարցը ՀՀ իշխանությունների գործունության վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան՝ 2․7 բալ, Արարատ Միրզոյան՝ 2․8 բալ, Ալեն Սիմոնյան՝ 2․5, Վահագն Խաչատուրյան՝ 2․3 բալ։

--00—ՅՄ