Աշտարակի տարածաշրջանը սպասարկող ընկերությունը թերացել է ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

մաքրումն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։

Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։

--00—ԼՄ