Խաղաղապահները «Հայե՛ր, միացե՛ք» կազմակերպության հետ 24 արկղ մանկական սնունդ և 5 տ ալյուր են տարել ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայե՛ր, միացե՛ք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին, հայտնում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմը։

Փոխանցվել է 24 արկղ մանկական սնունդ և 5 տոննա ալյուր։ 

--00—ԼՄ