Դիլիջանում, Ջերմուկում, Ապարանում ձյուն է, Գորիսում, Աբովյանում, Չարենցավանում՝ մառախուղ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ձյուն մառախուղ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

--00—ԼՄ