Ձորաղբյուրում «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից և թեքվել դեպի ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

Հունվարի 30-ին՝ ժամը 23:53-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ փողոցում «ZIL» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

--00—ԼՄ