Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Հունվարի 30-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

--00--ԱՀ