Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ձյուն-է-տեղում..jpg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Անիի, Աբովյանի, Արարատի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00--ԱՀ