Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

․

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Ղազարյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00--ԱՀ