Սոցապնախարարը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ին պարգևատրել է հուշադրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում․

«Բարձր գնահատելով երեխաների հիմնահարցերի ոլորտում արդյունավետ համագործակցությունն ու սոցիալական կյանքին երեխաների ներգրավվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝  «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությանը պարգևատրել եմ հուշադրամով։

Հասարակական կազմակերպության ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանների նախաձեռնությամբ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները ոչ միայն ծանոթանում են հայկական երգարվեստին ու երաժշտությանը, այլև հանդես են գալիս որպես կատարողներ։ 

Այսօր քննարկել ենք նաև դասընթացների ընդլայնման հնարավորությունը՝ դրանցում ներառելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և նախարարության ենթակայությամբ գործող մյուս խնամքի հաստատությունների սաներին»։

--00—ԼՄ