Շենքի լուսամուտին հայտնաբերվել է կրակոցի հետք, իսկ պատուհանագոգին՝ ապակու փշուրներ և կրակված պարկուճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

221fa3a0-db87-4f6c-b9ec-2c9affecfe6d.jpg

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

--00—ԶՀ